Ջենիֆեր Լոպեսն իր ամուսնալուծության մասին հարցազրույց է տվել

Ջենիֆեր Լոպեսն իր ամուսնալուծության մասին հարցազրույց է տվել

Աշխարհահռչակ երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը առաջին անգամ արտահայտվել է ամուսնու մասին՝ ամուսնալուծության հետ կապված «բամբասանքներից» հետո։ Ինչպես գրում է E! Online-ը, «Ջիմմի Քիմելն է ուղիղ եթերում» շոուի ժամանակ նա հիշել է, որ Բարբարա Սթրեյզանդը հիացած է եղել Բեն Աֆլեքի նվիրած նշանադրության մատանիով՝ 2004 թվականին։ Այն ժամանակ Սթրեյզանդն ասել է, որ դա մեծ ադամանդ է եւ ինքը համաձայնել է դրա հետ։

Դերասանուհին պատմել է նաեւ Մարկ Էնթոնիից ունեցած երեխաների մասին, ասելով, որ երկվորյակներին իր հետ առաջիկա շրջագայություններին չի տանելու, քանի որ ինքը բեմի վրա լրիվ այլ կերպ է իրեն պահում, քան տանը։ «Երբեմն ես անկեղծ բաներ եմ անում տանը, սակայն նրանք այդ մասին չգիտեն»,- կատակել է Լոպեսն՝ ակնարկելով  իր եւ Աֆլեքի հարաբերությունների մասին։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ աստղային այս զույգի հարաբերություններում խնդիրներ են առաջացել եւ Աֆլեքը վերջերս հեռացել է իրենց համատեղ տնից, որի արժեքը 60 միլիոն դոլար է։ Ընդ որում, ըստ շրջանառվող «բամբասանքների» ամուսնալուծության մեջ մեղավորը Աֆլեքը չէ։ Ապա Լոպեսին ու Աֆլեքին առանձին- առանձին են տեսել անշարժ գույքի գործակալների հետ՝ տներ նայելիս։