Հայտնի մարզիչն ավարտում է իր կարիերան 

Հայտնի մարզիչն ավարտում է իր կարիերան 

Իտալացի հայտնի ֆուտբոլային մարզիչ Կլաուդիո Ռանյերին որոշում է կայացրել ավարտել իր մասնագիտական կարիերան։ Այս մասին հայտարարել է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։ Վերջին ակումբը, որը գլխավորել է 72-ամյա Ռանյերին, իտալական «Կալյարին» է։ Այն 2023/24 սեզոնին Իտալիայի առաջնությունում գրավել է 15-րդ տեղը։

Իր մարզչական կարիերայի ծաղկման շրջանում Ռանյերին հաղթել է Անգլիայի առաջնությունը, գլխավորելով «Լեսթերը»։ Եղել է «Ֆյորենտինոյի» գլխավոր մարզիչը եւ այդ ակումբի հետ նվաճել Իտալիայի գավաթը։ Գլխավորել է նաեւ «Վալենսիան» եւ այդ ակումբի հետ նվաճել Իսպանիայի գավաթը։