Հայտնի ֆուտբոլիստը «Եվրո-2024»-ից հետո կավարտի կարիերան 

Հայտնի ֆուտբոլիստը «Եվրո-2024»-ից հետո կավարտի կարիերան 

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան եւ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Թոնի Կորոսը հայտարարել է, որ կարիերան կավարտի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունից հետո։ «Այն օրը, երբ ես ներկայացվեցի Մադրիդի «Ռեալին», իմ կյանքը փոխեց։ Այն դարձավ մեկնարկը կյանքիս նոր գլխի՝ աշխարհի ամենամեծ ակումբում։ Եւ հիմա՝ 10 տարի անց, այս սեզոնի վերջում, այն կհասնի իր ավարտին։ Կուզենայի շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ընդունեցին ինձ բաց սրտով եւ վստահեցին ինձ։ Սակայն հատկապես կուզենայի երախտագիտություն հայտնել ձեզ, սիրելի մադրիդցիներ, ձեր կապվածության, առաջինից մինչեւ վերջին օրն իմ հանդեպ ունեցած սիրո համար։ Միաժամանակ, այս որոշումը նշանակում է, որ իմ՝ որպես ֆուտբոլիստի կարիերան ավարտվում է այս ամառ՝ Եվրոպայի առաջնությունից հետո»,- գրել է Կորոսն իր սոցկայքային էջում, հավելելով, ինքը միշտ է ասել, որ «Ռեալը» լինելու է իր վերջին ակումբը։