«Ложный стыд»․ Պուգաչովան նոր երգ է ներկայացրել (տեսանյութ)

«Ложный стыд»․ Պուգաչովան նոր երգ է ներկայացրել (տեսանյութ)

Ռուսական էստրադայի աստղ, ՌԴ իշխանությունների խիստ քննադատ Ալլա Պուգաչովան մեկ շաբաթ ուշացումով թողարկել է նոր՝ «Ложный стыд» («Կեղծ ամոթ») երգը։  Երգչուհու թրեքը հրապարակվել է նրա YouTube ալիքում։
Երգի պրեմիերան նախատեսված էր մայիսի 13-ին, հիշեցնում է Lenta.ru-ն։ Նոր ստեղծագործության խոսքերը գրել է բանաստեղծ Միխայիլ Գուցերիևը։

«Կեղծ ամոթ»-ը գրված է սիրային տեքստի ժանրում։ Երգում Պուգաչովան դիմում է իր ընտրյալին՝ հորդորելով նրան ավելի ուժգին սիրել իրեն։