Ապշած եմ նրա անկեղծությամբ. նա բացահայտեց դա

 Ապշած եմ նրա անկեղծությամբ. նա բացահայտեց դա

Գռզոն ընկել ա իրա երազած 90-ականների գիրկը, երբ իրեն ամեն ինչ կարելի էր, ինչ ուզում՝ անում էին, իրա ասած բառապաշարով՝ ունեզրկում էին, բանտարկում էին: Այսօր սպառնաց ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ ասելով՝ եթե մեր աթոռներին փորձեք կպնել, ձեզ բանտարկելու ենք:Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի այսօր հնչեցրած մտքերին:

«Ապշած եմ նրա անկեղծությամբ, բացահայտեց, որ էս վեց տարիների ընթացքում էն բոլոր գործերը, որ կարվել են, կարվել են մի բանի համար, որ իրենք աթոռից չզրկվեն»,- ասաց Աննա Մկրտչյանը:

ՔՊ-ական պատգամավոր Խաչատոր Սուքիասյանի սպառնալից ելույթով  հիշեցնենք, այսօր մեկնարկեց ԱԺ այսօրվա նիստը:«Հայաստանի Հանրապետությունն ուզում է ուժեղանալ, ամրապնդել իր սահմանները, դառնալ հզոր պետություն, սակայն ՀՀ քաղաքացիները, պատգամավորները, քաղաքական կուսակցությունները խանգարում են դրան, չգիտեմ միտումնավոր, թե՞ չհասկանալով։ Հաշվի առնելով մեր տեղեկությունները՝ տպավորություն է ստեղծվում, որ մեր գործընկերները և ՀՀ շատ քաղաքացիներ ծառայում են այլ պետությունների։ Եթե գնանք տարիներ հետ և տեսնենք, թե ՀՀ-ն ովքեր են կառավարալ և ինչ ձևով, ապա կտեսնենք, թե ինչ ձևով էին վերաբերվում այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս կամ մի օտար երկրի հետ հարաբերություն էին ունենում։ Այդ մարդիկ մահանում էին, կամ բանտում հայտնվում, կամ ունեզրկվում։ Հիմա ձեզ ասում եմ, եթե դուք ձեր չափը չճանաչեք և խանգարեք ՀՀ զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսեն, դուք պետք ա ձեր չափը լավ ճանաչեք»,- ասելէր Սուքիասյանը: