Վրաստանի խնդիրը «ռուսական» իշխանությունն է․ Զուրաբիշվիլի

Վրաստանի խնդիրը «ռուսական» իշխանությունն է․ Զուրաբիշվիլի

«Օտարերկրյա գործակալների» մասին «ռուսական» օրենքը միակ խնդիրը չէ Վրաստանում։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նման գնահատական ​​է տվել Թբիլիսիի իրադարձությունների հետ կապված (բողոքի զանգվածային ցույցեր) Deutsche Welle-ին տված հարցազրույցում։

«Իշխանությունները փորձում են Վրաստանի գործընկերներին ներկայացնել որպես հեղափոխության գործակալներ, քանի որ կարծում են, որ վերջիններս փորձում են տապալել նրանց։ Բայց Ռուսաստանի մասին լռում են, կարծես մեր նոր ընկերն է։ Այնպես որ, խնդիրը միայն «ռուսական» օրենքը չէ, խնդիրը «ռուսական» իշխանությունն է, որն այս երկիրը տանում է դեպի Ռուսաստան»,- ասել է նա։

Նախագահի խոսքով՝ Վրաստանի բնակչության մեծամասնությունը դեմ է նման քաղաքականությանը։
«Սա չափազանց մտահոգիչ է, և ես կարծում եմ, որ մեր եվրոպացի գործընկերները պետք է ճիշտ քայլեր ձեռնարկեն այստեղ տեղի ունեցողի վերաբերյալ։ Մինչև գալիք ընտրություններ դժվարին ճանապարհ անցնելը մեզ անհրաժեշտ է նրանց ուշադրությունը»,- ընդգծել է Սալոմե Զուրաբիշվիլին։