Զելենսկին զանգել է Ալիևին

Զելենսկին զանգել է Ալիևին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր զանգահարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ղեկավարի պաշտոնական կայքին։

Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում Զելենսկին և Ալիևը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և էներգետիկայի, առևտրի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր։

Նրանք նշել են, որ երկու երկրների համապատասխան կառույցներին կտրվեն համապատասխան հանձնարարականներ՝ կապված համատեղ համագործակցության նախագծերի իրականացման հետ։