Հերթական հնչեղ ձերբակալությունը՝ Ռուսաստանում

Ձերբակալվել է Հարավային ռազմական օկրուգի 58-րդ բանակի նախկին հրամանատար Իվան Պոպովը։
Գեներալ-մայորը կասկածվում է Զապորոժիեի մարզի պաշտպանական կառույցների համար նախատեսված մետաղը վաճառելու մեջ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Իվան Պոպովի նկատմամբ խոշոր խարդախության մասով գործ է հարուցվել. գեներալ-մայորը Կուբանի մի գործարարի և Հարավային ռազմական օկրուգի մեկ այլ սպայի հետ միասին կազմակերպել են Զապորոժիեի մարզի ամրությունների կառուցման համար գնված մետաղական արտադրանքի վաճառքի սխեման։
Պոպովին կասկածում են տարածաշրջանից դուրս ավելի քան երկու հազար տոննա մետաղ վաճառելու մեջ։ Վնասի ընդհանուր գումարը գնահատվում է ավելի քան 100 մլն ռուբլի։
Կարծիքներ