ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին

ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին

Մայիսի 20-ին ARARAT լեգենդար հայկական կոնյակը ներկայացրեց մաեստրո Շառլ Ազնավուրին նվիրված “ARARAT Charles Aznavour Signature Blend. Maestro’s Centennial” միջոցառումը, որը տեղի ունեցավ որը տեղի ունեցավ Seven Visions, The Dvin ռեզորթի “One & Only” թատրոնում։
“ARARAT Charles Aznavour Signature Blend. Maestro’s Centennial” միջոցառումը հարգանքի յուրատեսակ տուրք է անգերազանցելի երաժիշտ, արտիստ, բարերար և դիվանագետ Շառլ Ազնավուրին, ինչպես նաև ևս մեկ պատրվակ բացահայտելու մաեստրոյի թողած հսկայական ժառանգությունը և վարպետության նոր եզրերը։

Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ՝  նրա ստեղծագործություններով և այն ջերմությամբ, որը մաեստրոն ստեղծագործական իր ողջ ուղու ընթացքում ի սրտե կիսել է ողջ աշխարհի հետ։

Երեկոյի հատկանշական պահերից մեկը դարձավ մաեստրոյի հուզական աշխարհը բացահայտող փորձառությունը։ Այդպես, հյուրերը կիսվելով իրենց տպավորություններով, արհեստական բանականության միջոցով րոպեների ընթացքում կարողացան ստեղծել իրենց երեկոն հիշարժան դարձնող «Դրվագը»։ ARARAT-ի կողմից մշակված հատուկ հարթակը https://aznavourcentennial.araratbrandy.com/explore հուզական յուրատեսակ լրացում է ARARAT-ի և Շառլ Ազնավուրի 2017 թվականին նախաձեռնված համատեղ նախագծի, որի արդյունքում ստեղծվեց  ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը։

Բացառիկ կուպաժը բաղկացած է հազվագյուտ հնագույն սպիրտներից, որոնք արտացոլում են Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղու կարևորագույն պահերը:

1956: Առաջին հաղթանակի նոտաներ
Շառլ Ազնավուրի դեբյուտը Փարիզի Օլիմպիա համերգասրահում

1960: Համաշխարհային փառքի նոտաներ
“Je m'voyais déjà” երգի ստեղծումը, որի շնորհիվ Շառլ Ազնավուրը հայտնի դարձավ ողջ աշխարհում

1981: Հավերժական սիրո նոտաներ
“Une vie d'amour” (Հավերժական սեր) դասական հիթի ստեղծումը

ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակի բացառիկ կուպաժն իր մեջ ամբողջացնում է հենց այս տարեթվերի սպիրտները՝ Ազնավուրի ժառանգության ողջ արտացոլանքն ամփոփելով կոնյակի համային նուրբ նոտաների հանգույցում։ Միջացառման ընթացքում կազմակերպված համտեսի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան բացահայտելու ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը։

ARARAT ուլտրա-պրեմիում շարքի վառ կոնյակներից մեկը՝ ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը, ներկայացված է ARARAT ապրանքանիշի հիմնական բոլոր շուկաներում և առանձնանում է իր էլեգանտ փաթեթավորմամբ, որի արտիստիկ լուծումները հաստատել է հենց ինքը՝ մաեստրոն, ում ստորագրությունը, դառնալով դիզայնի անբաժանելի մաս, պսակում է երկու Լեգենդների համագործակցությունը։ Շառլ Ազնավուրի 100-ամյակի առիթով կոնյակի փաթեթավորման վրա կատարվել են նրբագեղ լրացումներ՝ խորհրդանշական այս տարին առավել ընդգծելու համար։  

«Մարդ, ով ձևավորեց մի ամբողջ ժամանակաշրջան, Մարդ-լեգենդ, Հայաստանի և ֆրանսիական շանսոնի խորհրդանիշ, դարի լավագույն էստրադային կատարող ըստ Times-ի, արտիստ, հումանիստ․ Ազնավուրի մասին զրույցները ժամանակ և սահմաններ չեն ճանաչում։ Նա ժամանակից անդին է, բայցև հավերժ ժամանակակից։ Նա երգել է բոլորի համար, միևնույն ժամանակ զրույց տանելով յուրաքանչյուրիս հետ։ Իր մասին խոսելիս նա ասում էր, որ իր պարտքն ու անձնական ցանկությունն է կիսվել անկեղծությամբ և քնքշությամբ։ Այսօր մենք պատվում ենք Ազնավուրին և խոնարհվում այն հավերժական սիրո, անկեղծության և վարպետության առջև, որոնցով նա այդքան անձնվիրաբար կիսվել է։ Անսահման ուրախ եմ, որ այս նշանակալից տարում ARARAT հայկական կոնյակը «Ազնավուր» հիմնադրամի հետ հովանավորում է նաև մաեստրոյին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք։ Համոզված եմ, որ Լեգենդը հավերժ կապրի։ Իսկ ARARAT-ի հետ համատեղ պատմությունը կշարունակի բացահայտել Լեգենդների նոր եզրերը»,- նշեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։