Ամպրոպից եւ կայծակից Դրեզդենում մարդիկ են տուժել

Կարճատեւ բայց ուժգին ամպրոպն ու կայծակը Գերմանիայի Դրեզդեն քաղաքում տասը մարդու վիրավորման պատճառ է դարձել։ Կայծակն ու ամպրոպը սկսվել է այն պահին, երբ մարդիկ հավաքված նշել են Ս․ Հոգու տոնը՝ Զատկի 51-րդ օրը։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Չորսի մոտ վնասվածքները բավականին լուրջ են եղել։ Երկուսին անհապաղ տեղավորել են վերակենդանացման բաժանմունքում։
Ամենամեծ վնասը հասցվել է «Վարդերի պարտեզ» կամ «Ռոզենգարդեն» կոչված հանգստյան գոտուն։ Այստեղ կայծակը հարվածել է ռեստորանի մետաղական ծածկի կոնստրուկցիային։ Ծածկի տակ պատսպարված են եղել բազմաթիվ մարդիկ, որոնք էլեկտրատրավմաներ են ստացել։ Դեպքի վայր ժամանել է 50 փրկարար, գործի է դրվել փրկարարական ուղղաթիռ։ Հիշեցնենք, որ կայծակահարության հետեւանքով ստացած էլեկտրա-կածյային մթնոլորտային լիցքը երբ հարվածում է մարդուն, կարող է առաջացնել պարալիզացում, տեսողության կամ լսողության կորուստ։ Էլեկտրատրավմաները կարող են ուղեկցվել նաեւ կոտրվածքներով։
Կարծիքներ