Կադիրովի 18-ամյա որդին նախարար է դարձել

Կադիրովի 18-ամյա որդին նախարար է դարձել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ավագ որդին՝ 18-ամյա Ախմատ Կադիրովը նշանակվել է տարածաշրջանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարի պաշտոնում։ 
Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է ինքը՝ Կադիրով ավագը։

«Ախմաթ Կադիրովը նշանակվել է Չեչնիայի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարի պաշտոնում։ Իսա Իբրահիմովը, ով նախկինում զբաղեցրել է այս պաշտոնը, տեղափոխվել է Չեչնիայի Հանրապետության ղեկավարի և կառավարության վարչակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին»,- գրել է քաղաքական գործիչը։