«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ ունի

Նիդերլանդացի Արնե Սլոթը նշանակվել է անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։ Թե որքան ժամանակով է կնքվել պայմանագիրը 45-ամյա Սլոթի հետ, չի նշվում։ Այս պաշտոնին Սլոթը փոխարինել է Յուրգեն Կլոպին, ով ղեկավարել է «Լիվերպուլը» սկսած 2015 թվականից։
Նրա ղեկավարությամբ ակումբը 2019 թվականին հաղթել է Չեմպիոնների լիգայում, 2020 թվականին երեսուն տարվա մեջ առաջին անգամ դարձել Անգլիայի չեմպիոն, ունեցել այլ արժեքավոր սպորտային նվաճումներ։ Սլոթը 2021 թվականի հուլիսից գլխավորել է «Ֆեյենորդը», որի հետ 2023-ին դարձել է Նիդերլանդների չեմպիոն, իսկ այս տարի վերցրել երկրի գավաթը։
Կարծիքներ