Լեհաստանը կականապատի՞ ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանները

Լեհաստանը կականապատի՞ ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանները

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հաստատել է, որ երկրի իշխանությունները մտադիր չեն հակահետևակային ականներ տեղադրել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին «Արևելյան վահան» ծրագրի շրջանակներում։

Վարշավան չի պատրաստվում դուրս գալ Օտտավայի կոնվենցիայից, որն արգելում է նման ականների օգտագործումը։ Այս մասին Տուսկն ասել է մամուլի ասուլիսի ժամանակ, որը սոցցանցերում հեռարձակել է Լեհաստանի վարչապետի գրասենյակը։

«Մենք դեռ չենք ծրագրում ականապատել Լեհաստանի սահմանը Ռուսաստանի և Բելառուսի հետ։ Մենք չենք նախատեսում, որ Լեհաստանը հանդես գա այս հարցում միջազգային իրավունքը փոխելու նախաձեռնությամբ»,- ասել է Լեհաստանի վարչապետը։