Ինչո՞ւ է վերջին պահին Իրանի ԱԳ նախարարը տեղափոխվել Ռաիսիի ուղղաթիռ

Ինչո՞ւ է վերջին պահին Իրանի ԱԳ նախարարը տեղափոխվել Ռաիսիի ուղղաթիռ

Կիրակի երեկոյան հայտնի դարձավ, որ Ալիևի հետ հանդիպումից վերադառնալուց հետո Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել: Ուղղաթիռում են եղել ոչ միայն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին, այլեւ ԱԳ նախարար Ամիր Աբդոլահիանն ու ևս վեց հոգի։ Բնականաբար ենթադրությունները տարբեր էին, մասնավորապես կասկածի սլաքները գնացին դեպի Իսրայել և Ադրբեջան: Փորձագետները ենթադրում էին, որ սա չէր կարող պատահական վթար լինել։ 

Ուկրաինացի քաղաքագետ Իլյա Կուսան, սակայն, կարծում է, որ աղետ է եղել` պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել՝ խիտ մառախուղ, օդաչուն չի կարողացել ճիշտ կողմնորոշվել ու վթար է տեղի ունեցել լեռնային, անտառածածկ տեղանքում, որտեղ շատ դժվար է հասնելը։ 
«Ես ամենահավանականը համարում եմ, որ սև կարապի հետ գործ ունենք, ոչ թե, որ սա ինչ-որ մեկի ձեռքի գործն է»,-ասում է Կուսան։

Իրանի նախագահին ժամանակավոր փոխարինում է առաջին փոխվարչապետ Մոհամմեդ Մոհբերը՝ Ռաիսիի աջակիցը։ Նա պահպանողական է և ռուսական ուղղվածության կորատորներից մեկը։ Իսկ 50 օրվա ընթացքում կանցկացվեն նախագահական ընտրություններ։ «Ընդհանուր առմամբ չեմ ակնկալում լուրջ ցնցումներ` իրանական քաղաքական համակարգի համար։ Այն չափազանց ամուր է նման երևույթների համար։ Իրանի նախագահը, փաստացի լինելով երկրի երկրորդ դեմքը՝ այդքան ազդեցություն չուներ, որպեսզի նրա մահը երկրի կենսունակության համար վտանգ ներկայացներ։ Նա գործադիր իշխանության ղեկավարն էր, այնքան էլ բարձր վարկանիշ չուներ և պակաս ամբիցիոզ էր»,- ասում է Կուսան։

Վերադառնալով Ռաիսիին, պետք է նշել, որ վերջինս ներքին կոմպրոմիսի հասնելու հարցում բավականին լուրջ կերպար էր և նրա մահը կարող է նոր մրցակցությունների ու պայքարի պատճառ դառնալ՝ Իրանում լիդերի դիրքի համար։ 

«The Washington Post»- ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը ամերիկյան MSNBC-ի հետուստաալիքի հետ զրույցում նշել է, որ սա ևս մեկ ակորդ է՝ Միջին Արևելքում ոչ այնքան կայուն իրավիճակում։ Սակայն, վերջինս չի մոռանում հավելել, որ Իրանում որոշումներ կայացնողը Խամենեին է, և հետևաբար ակնկալել, որ նախագահի մահը կարող է կործանարար հետևանք ունենալ Իրանի պետականության համար՝ սխալ է։

Ու չնայած ԱՄՆ-ն ցավակցել է Իրանին, սակայն Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը գրել է, որ Թեհրանն է մեղավոր Իրանի նախագահի և ԱԳ նախարարի մահվան մեջ, քանի որ վերջինիս տեղափոխել են 45 տարվա ամերիկյան արտադրության ուղղաթիռով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Իրանի նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆըն էր մեղադրել էր ամերիկյան կողմինն Իրանի նախագահի մահվան համար, նշել էր, որ Իրանում ստիպված են օգտագործել ոչ այնքան լավ վիճակում գտնվող օդանավեր՝  ԱՄՆ-ի կողմից սահմանված էմբարգոյի պատճառով։

Մեկ այլ հետաքրքիր տեղեկություն է հրապարակել Türkiye-ը` հղում անելով Իրանի անվտանգության համակարգում սեփական աղբյուրին։ Նշվում էր, որ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանին չպետք է Ռաիսիի հետ նույն ուղղաթիռում լիներ։ Բացի Իրանի ԱԳ նախարարից, ուղղաթիռում չպետք է լիներ նաև Թավրիզում Իրանի բարձրագույն հոգևոր առաջնորդ Մոհհամեդ Ալի ալ-Հաշեմը, և Արևմտյան Ադրբեջանի նահանգապետ Մալիկ Ռահմատին։ Նրանք վերջին պահին են բարձրացել Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռ։ Հետաքրքիր է, որ ուղղաթիռը վարող երկու օդաչուն էլ ռազմական օդաչուներ են եղել։

Ալիևի աշխատասենյակից հրահանգավորվող haqqin.azi-ի հեղինակներից Իկրամ Նուրը գրում է, որ եղանակային վատ պայմանները կամ օդաչուի սխալմունքը կարող էին հանգեցնել ողբերգական ավարտի և հավելում, որ չնայած աշխարհը քննարկում էր, թե ինչ է կատարվելու Իրանում, երբ մահանա առողջական խնդիրներ ունեցող Իրանի հոգևոր առաջնորդը, այնինչ այսօր ստիպված են հրաժեշտ տալ 63-ամյա Էբրահիմ Ռաիսիին։

Հաքքին.ազ-ի հեղինակը գրում է, որ բուն իրանական հասարակությունում քննարկում են, թե Իսրայելի հետքը այս ավիավթարում, թե ներքին անհամաձայնությունների պատճառով տեղի ունեցած ողբերգության սցենարը, որի հիմքում Այաթոլլայի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարն էր։ Վերջինս նշում է, որ տեսակետ էլ կա, որ Ռաիսիին հատուկ սպանեցին՝ դրանում Իսրայելին մեղադրելու և լեգիտիմ պատերազմ սկսելու համար։ Բնականաբար ադրբեջանցի հեղինակի առաջ քաշած այս տարբերակին չէինք հանդիպել, նման անտրամաբանական տեսակետ միայն Ադրբեջանում կարող է քննարկվել։ 

Անդրադառնալով Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհբերին, Նուրը վերջինիս նկարագրում է որպես Ալի Խամենեի ֆինանսական ու անձնական գործերով օֆիսի աշխատող, որը չունի որևէ ամբիցիա ու հրահանգներ կատարող է մինչև ուղեղի վերջին ծալքը՝ հեղինակի ձևակերպմամբ։

Իլհամ Ալիևն էլ շտապել է իր «իրական մուսուլմանի» կերպարն ի ցույց դնել ու Ռաիսիի, Աբդոլլահիանի ու մյուս ուղևորների մահը հայտարարել է ցնցող ու ցավագին ոչ միայն Իրանի ժողովրդի, այլև ամբողջ աշխարհի իրական մուսուլմանների համար։ Ռաիսիին Ալիևը բնորոշել է որպես հզոր քաղաքական գործիչ, չափազանց կիրթ և գրագետ անձ, ով իր անկեղծությամբ կարողացել էր գրավել Իրանի ժողովրդի սիրտը։

РИА Новости-ի հեղինակ Պյոտր Օկոպովն էլ գրում է, որ Ռաիսիի մահը վախ գցեց ամբողջ աշխարհում և նորից ակտիվացրեց՝ երրորդ համաշխարհային պատերազմն է սկսվում թեզը։ 
Նա գրում է․ «Շատերը չեն հավատում, որ նախագահական ուղղաթիռի անկումը պատճառ էր ողբերգական իրավիճակի և փնտրում են օտար ՝ հատկապես իսրայելական հետք։ Իրանի և իսրայելի միջև թշնամությունը ոչ թե մշտական ու կայուն, այլ արդեն բոլոր հնարավոր տրամաբանական սահմաններն անցնող թշնամության բնույթ է կրում, ինչի վառ օրինակն էր վերջերս Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա Իսրայելի հարձակումը։ Իրանցի գեներալների սպանությունից հետո սիրիական մայրաքաղաքում Իրանն առաջին անգամ պատասխանեց հրթիռային հարվածով սեփական տարածքից Իսրայելի ուղղությաբ։ Չնայած գործողությունները զանգվածային էին, սակայն ավելի շատ ցուցադրական բնույթ էին կրում՝ առանց մարդկային զոհերի։ Իսրայելը որպես պատասխան հարված` սիմվոլիկ պատասխանեց, սակայն խոստացավ վրեժը իրագործել։ Միգուցե հենց դա էլ պատահե՞ց մայիսի 19-ին՝ Արևմտյան Իրանի երկնքում»։

Փաստացի հեղինակը ակնարկում է, որ հակված է կարծել, որ ոչ թե եղանակային վատ պայմաններն էին ողբերգական վթարի պատճառը, այլ ահաբեկչական ակտ էր։

Թե ինչ է եղել իրականում միգուցե հայտնի դառնա տարիներ անց կամ էլ այդպես էլ թաքուն պահեն, սակայն այն, որ թե հասարակ մարդիկ, թե փորձագետներն ու քաղաքագետները կասկածանքով են մոտենում՝ ավիավթարի պատահականության վարկածին, փաստ է։