Բարձրացրել է շրջազգեստի փեշն ու խելքահան արել երկրպագուներին (լուսանկար)
Նախկին պրոֆեսիոնալ գոլֆիստ, իսկ այժմ բլոգեր, մոդել և գոլֆի հրահանգիչ Փեյջ Սպիրանակը լուսանկար է տարածել Ավստրալիայից, որտեղ նա գտնվում է աշխատանքային այցով։ Մարզուհին ներկայացել է այնպիսի հանդերձանքով, որը հմայել է իր երկրպագուներին։
Լուսանկարում, որը Սպիրանակը հրապարակել է սոցիալական ցանցերում, նա նկարահանվել է Մելբուրնի արվարձանում գտնվող հայտնի գոլֆի ակումբի դաշտում։ Շիկահերը կրում է կապույտ սպորտային մինի զգեստ, որը բարենպաստ կերպով ընդգծում է նրա ցնցող կազմվածքի բոլոր առավելությունները։ Կեցվածք ընդունելով՝ Փեյջը սիրախաղի ոճով թեթևակի բարձրացրել է իր շրջազգեստի փեշը՝ ցուցադրելով սլացիկ կոնքերը:
«Royal Melbourne-ն առանձնահատուկ վայր է»,- ակումբի մասին արտահայտվել է մարզուհին։
Գոլֆիստի երկրպագուների բանակը ոգեւորվել է նրա նոր հրապարակմամբ։ Բաժանորդները բազմաթիվ սրտեր, խոստովանություններ և հաճոյախոսություններ են թողել գեղեցկուհու լուսանկարի տակ.
«Դու այնքան գեղեցիկ կին ես, քո ժպիտը, քո դեմքը և ամեն ինչ պարզապես կատարյալ է», «Գույնի հիանալի ընտրություն», «Ամեն գրառմամբ դու ավելի ու ավելի գեղեցկանում ես», «Դու շատ գեղեցիկ տեսք ունես այս զգեստով», «Սիրուն հանդերձանք», «Շլացուցիչ գեղեցիկ արարած», «Դու իսկական գոլֆի չեմպիոն ես և գեղեցկության ու ոճի հրեշտակ», «Ո՞ր հաջողակ տղան է հանդիպում քեզ հետ»:
Կարծիքներ