ՌԴ քաղաքացիությունից զրկվածները կկարողանան մինչեւ 90 օր մնալ երկրում 

ՌԴ քաղաքացիությունից զրկվածները կկարողանան մինչեւ 90 օր մնալ երկրում 

Ռուսաստանի ՆԳ նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել, որը թույլ է տալիս ռուսական քաղաքացիությունից զրկվածներին 15-90 օր մնալ երկրի տարածքում, կախված իրավիճակից։ Համաձայն ՌԴ դաշնային կառավարության մամուլի ծառայության հաղորդած տեղեկատվության, փաստաթուղթը նաեւ ենթադրում է կեցության իրավունքի տրամադրման կարգի պարզեցում բոլոր նրանց համար, ովքեր Ռուսական Կայսրության եւ նախկին ԽՍՀՄ-ին առնչվող տարածքներում բնակվող ազգականներ ունեն։

Նշենք, որ անցյալ տարի ընդունված Քաղաքացիության մասին օրենքով լուծարվում է օտարերկրացիների համար ռուսաց լեզվի կրողի կարգավիճակի ճանաչման գործընթացը։ Զուգահեռաբար՝ առաջարկվում է արժեքավոր մասնագետների համար պահպանել կեցության իրավունքի արտոնյալ պայմաններով ստանալու հնարավորությունը, իսկ աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունքը երկարացնել վեց ամսից մինչեւ մեկ տարի՝ կախված մասնագիտությունից։