Կադիրովն աշխատանքից ազատել է Չեչնիայի վարչապետին
Մուսլիմ Խուչիևը լքել է Չեչնիայի կառավարության ղեկավարի պաշտոնը։
Այս մասին հայտարարել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը։
«Մուսլիմ Խուչիևը դադարեցրել է լիազորությունները կառավարության նախագահի պաշտոնում՝ այլ աշխատանքի անցնելու հետ կապված»,- հայտնել է Կադիրովը։
Չեչնիայի վարչապետի պաշտոնակատար է դարձել Իսա Թումխաջիևը։
Կարծիքներ