Տվյալները կկարողանան կրիչի վրա 200 տարի պահպանել 

Տվյալները կկարողանան կրիչի վրա 200 տարի պահպանել 

Machdyne ընկերությունը ստեղծել է տվյալների պահպանման հիշողության կրիչ, որը կարող է շատ երկար ժամանակ պահպանել իր մեջ ներածված տեղեկատվությունը։ Համաձայն Lenta-ի, Blaustahl անվանումն ունեցող կրիչը նախատեսված է հատկապես արժեքավոր տեղեկությունների պահպանման համար։ Այն աշխատում է սեգնետոէլեկտրական օպերատիվ հիշողության (FRAM) սկզբունքով։

Դա թույլ է տալիս ինֆորմացիան պահպանել 200 տարի։ Բացի այդ, կրիչը նախատեսված է մեկ տրիլիոն ներածման ցիկլերի համար։ Սարքն ունի Raspberry Pi RP2040 միկրովերահսկիչ։ Այն պետք է պահպանել ոչ բարձր քան 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում, ըստ Ցելսիուսի սանդղակի։ Արժեքը 30 եվրո է։