Ֆիդանը զրուցել է Իրանի նորանշանակ ԱԳ նախարարի հետ

Ֆիդանը զրուցել է Իրանի նորանշանակ ԱԳ նախարարի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորանշանակ արտգործնախարար Ալի Բաղերիի հետ։

Նշվում է, որ Ֆիդանը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել բարեկամ և եղբայրական Իրանի ժողովրդին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի լիազորությունները ստանձնած առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերի հետ և իր ցավակցությունն է հայտնել։