Ռայիսիի աճյունը բերեցին Թեհրան․ ի՞նչ է կատարվում

Ռայիսիի աճյունը բերեցին Թեհրան․ ի՞նչ է կատարվում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մարմինը և ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված պատվիրակության մյուս անդամների մարմինները Թավրիզից բերվել են Թեհրանի օդանավակայան՝ շիաների համար սուրբ քաղաք Քոմ տեղափոխելու համար։
Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին աղոթք կկատարի հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և ուղղաթիռի կործանման հետևանքով մյուս զոհերի հոգու համար, հայտնում է IRNA-ն։

Աղոթքը կկատարվի մայիսի 22-ի առավոտյան՝ Թեհրանի համալսարանում։

Ավելի վաղ տեղի է ունեցել ավիավթարի զոհերի հրաժեշտի արարողությունը։
Ռայիսիի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին՝ նրա հայրենի Մեշհեդում։