Իմ պաշտոնավարման ժամկետը չի ավարտվել․ Զելենսկին հակադարձում է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնում իր լիազորությունները դեռ չեն ավարտվել։
Այս մասին նա ասել է Reuters-ին տված հարցազրույցում։
«Իմ հինգ տարիները [որպես Ուկրաինայի նախագահ] դեռ չեն ավարտվել։ Ռազմական դրության պատճառով դրանք շարունակում են»,- ասել է Զելենսկին։
Նա նաև նշել է, որ չի կարող գնահատել իր գործունեությունը, քանի որ դա էթիկապես ճիշտ չէ։
Հիշեցնենք, որ Զելենսկու՝ Ուկրաինայի գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը լրացել է մայիսի 20-ին։
Կարծիքներ