Ձիթապտղի յուղի փոխարինիչները օգտակար են առողջության համար․ գիտնականներ 

Ձիթապտղի յուղի փոխարինիչները օգտակար են առողջության համար․ գիտնականներ 

Կանոլայի, արեւածաղկի եւ քունջութի յուղերը հարուստ են օգտակար մոնոհագեցած ճարպերով եւ հակաօքսիդանտներով, ունեն հաճելի համ եւ կարող են դառնալ ձիթապտղի յուղի փոխարինիչներ։ Այս մասին գրում է The Conversation պարբերականը։ Համաձայն սննդաբանների, ձիթապտղի յուղի ներառումը սննդակարգում, կարող է նվազեցնել երկրորդ տիպի դիաբետով հիվանդանալու հավանականությունը, բարելավել սրտի վիճակը, ինչպես նաեւ նվազեցնել բորբոքումները օրգանիզմում՝ շնորհիվ իր հակաօքսիդանտային ակտիվության։

Վերջինիս օգտակարությունը պայմանավորված է նաեւ պարունակած մոնոհագեցած ճարպաթթուներով եւ պոլիֆենոլով, որոնք բուսական օգտակար միացություններ են։ Որոշ գիտնականներ կարծում են, որ օրական 20 գրամ ձիթապղտի յուղի օգտագործումը կարող է առավելագույն դրական ազդեցություն ունենալ մարդու օրգանիզմի համար։ Դա համարժեք է 5 թեյի գդալին։ Սակայն որոշ դեպքերում ձիթապտղի յուղի հաճախակի կիրառությունը սննդակարգում կարող է տնտեսապես ձեռնտու չլինել։ Դրա համար էլ սննդաբանները կատարել են հետազոտություններ եւ առանձնացրել այն յուղատեսակները, որոնք կարող են հանդես գալ որպես ձիթապտղի յուղի փոխարինիչներ։ Բացի այդ, կանոլայի, արեւածաղկի եւ քունջութի յուղերը նաեւ ունեն իրենց յուրահատուկ օգտակար հատկությունները, որոնք եւս բարերար ազդեցություն են ունենում մարդու առողջական ընդհանուր վիճակի մասին, ամփոփում են գիտնականները։