Նախագահական ընտրությունները՝ հունիսի 28-ին․ Իրանում վճռել են

Նախագահական ընտրությունները՝ հունիսի 28-ին․ Իրանում վճռել են

Իրանի Սահմանադրության պահապան խորհուրդը հաստատել է հունիսի 28-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշումը՝ ավիավթարի հետևանքով Էբրահիմ Ռաիսիի մահից հետո։ 
Այս մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը։

«Պահապանների խորհուրդը համաձայնել է նախագահական ընտրություններն անցկացնել հունիսի 28-ին»,- IRIB հեռուստաընկերության եթերում մանրամասնել է պաշտոնյան։