Եղունգների վիճակը կարող է հուշել մարդու մոտ օնկոլոգիայի առկայության մասին 

Եղունգների վիճակը կարող է հուշել մարդու մոտ օնկոլոգիայի առկայության մասին 

ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի (NIH) գիտնականները պարզել են, որ եղունգների թաղանթների վրա բարորակ նորագոյացությունների առկայությունը կարող է վկայել այն մասին, որ տվյալ մարդն ունի եզակի ժառանգական հիվանդություն, որը ավելացնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Ըստ գիտնականների, կա քաղցկեղի եզակի տեսակ, որին բնորոշ են մաշկի, աչքերի, երիկամների և կրծքավանդակի և որովայնի լորձաթաղանթի վրա առաջացած նորագոյացություններով (օրինակ՝ մեզոթելիում)։ Այն հայտնի է որպես BAP1 ուռուցքային նախատրամադրվածության համախտանիշ, եւ  պայմանավորված է BAP1 գենի մուտացիաներով, որը սովորաբար գործում է որպես ուռուցքը ճնշող:

Հետազոտությունները պարզել են, որ BAP1 ուռուցքային նախատրամադրվածության համախտանիշ ունեցողների մոտ եղունգների վիճակը սկսում է վատանալ, առաջանում են բարոյակ նորագոյացութային անոմալիաներ, որոնք հայտնի են օնիխոպապիլոմա անունով։ Այս վիճակի համար հատկանշական են եղունգի մեջ կարմիր կամ սպիտակ գույն ունեցող շերտի առաջացումը, եզրերում եղունգների հաստացումը, կամ եղունգի ընդհանուր գունափոխումը։ Սովորաբար դա լինում է միայն մեկ եղունգի հետ։