Երբ կթողարկվեն Xpeng թռչող ավտոմեքենաները 

Երբ կթողարկվեն Xpeng թռչող ավտոմեքենաները 

Չինական Xpeng կորպորացիան հայտարարել է, թե երբ է թողարկելու իր առաջին թռչող ավտոմեքենան։ Ըստ այդմ, Xpeng – AeroHT դուստր ձեռնարկությունը առաջին թռչող ավտոմեքենան կթողարկի 2026 թվականին։ Նախապատվերները կարող են ձեւակերպվել արդեն 2024 թվականին։ Թռչող ավտոմեքենայի գինը դեռ պահվում է գաղտնի։

Թռչող ավտոմեքենան աշխատում է էլեկտրականությամբ եւ օգտագործելու է միայն քաղաքից դուրս գտնվող հարթակներ։ Ավելի ուշ, երբ քաղաքային իշխանություններից համապատասխան թույլտվություն ունենա, թռիչքներ կիրականացնի նաեւ քաղաքային միջավայրում։ Այդ դեպքում վարորդները ստիպված կլինեն ունենալ հատուկ վարորդական իրավունք եւ լիցենզիա։