Կոլումբիան խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ

Կոլումբիան խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ

Կոլումբիայի կառավարությունը երկրում Իսրայելի դեսպանին պաշտոնապես ծանուցել է դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին, հայտնում է երկրի ԱԳՆ-ն։

«Կոլումբիայում Իսրայելի դեսպանին պաշտոնապես բանավոր հայտագիր է փոխանցվել, որը հաստատում է Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու կառավարության որոշման՝ մայիսի 3-ից ուժի մեջ մտնելու մասին», - ասվում է հայտարարության մեջ: 

Նշվում է, որ գերատեսչությունը կհամաձայնեցնի դիվանագիտական ​​անձնակազմի հեռանալու կարգն ու ժամկետները։ 
Այդուհանդերձ, երկրները մտադիր են պահպանել Թել Ավիվում և Բոգոտայում երկրների հյուպատոսական ծառայությունների աշխատանքը։

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն ավելի վաղ՝ մայիսմեկյան ցույցի ժամանակ հայտարարել էր Իսրայելի հետ երկկողմ հարաբերությունները խզելու որոշման մասին։ Դրա պատճառը, նրա պնդմամբ, «ցեղասպանությունն» է, որը Թել Ավիվն իրականացնում է Գազայի հատվածում։