Եվս մեկ քայլ՝ դեպի բռնապետություն․ ի՞նչ է վերապահվել Էրդողանին

Եվս մեկ քայլ՝ դեպի բռնապետություն․ ի՞նչ է վերապահվել Էրդողանին

Թուրքիայում չեղարկվել է մոբիլիզացիայի և ռազմական դրության մասին Կանոնադրությունը։ Համապատասխան հրամանագիրը նախօրեին՝ մայիսի 21-ին, ստորագրել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Փաստաթղթի համաձայն՝ Թուրքիայի Նախարարների խորհրդի 1990 թվականի մայիսի 24-ի թիվ 90/500 բանաձեւով հաստատված զորահավաքային եւ ռազմական դրության կանոնադրության փոխարեն ուժի մեջ է մտել «Մոբիլիզացիայի եւ ռազմական դրության մասին» կանոնակարգը։

Այս փոփոխությունն ուղղված է օրենսդրական դաշտն արդի ժամանակաշրջանի պահանջներին համապատասխանեցնելուն, պարզաբանել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։

Փաստաթղթում ասվում է, որ Թուրքիայի Հանրապետության դեմ պատերազմն ու ապստամբությունը անխուսափելի դարձնող իրավիճակի, ինչպես նաև երկրի ամբողջականությանն ու ժողովրդի միասնությանը՝ պետության ներսում կամ դրսում սպառնալիքի առկայության դեպքում, նախագահը լիազորված է հայտարարելու համընդհանուր կամ մասնակի զորակոչ։