Ուկրաինան հարձակվել է, Ռուսաստանը՝ ետ մղել

Ուկրաինան հարձակվել է, Ռուսաստանը՝ ետ մղել

Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներն անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել են երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի մարզում և մեկը՝ Կալուգայի մարզում: Այս մասին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Անցած գիշերվա ընթացքում կանխվել են Կիևի ռեժիմի փորձերը ՝ ահաբեկչական հարձակումներ իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա օդանավային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ։ 

ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բելգորոդի մարզի տարածքում և մեկ ԱԹՍ ոչնչացվել է Կալուգայի մարզի տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը: