Իրանի ժողովուրդն այս դժվարությանն էլ կդիմանա ու էլ ավելի կհզորանա
Իրանի ժողովուրդն այս դժվարությանն էլ կդիմանա ու էլ ավելի կհզորանա: Իրանի ժողովուրդը հզոր ժողովուրդ է։ Պետականության ունեցող մի ժողովուրդ, որ 2500 տարի անընդմեջ իր պետությունը պահում է, այս դժվարությանն էլ կդիմանա։ Վստահ եմ ավելի հզոր կհառնի վեր: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, հայտարարել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։
«Այո, կորուստը իսկապես շատ մեծ է, նաև մեզ՝ հայերիս համար, Հայաստանի համար»,- ասել է նա՝ Իրանի դեսպանությունում բացված սգո մատյանում ցավակցական գրառում կատարելուց հետո:
Կարծիքներ