Այսօր եզրափակիչն է

Այսօր եզրափակիչն է

Այսօր՝ մայիսի 22-ին, կկայանա Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Ատալանտա»-«Բայեր» հանդիպումը: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում «Բայեր»-ը,հիշեցնենք,  սեփական հարկի տակ ընդունելով «Ռոմա»-ին, հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 2:2 հաշվով, բայց, քանի որ գերմանական թիմն առաջին խաղում հաղթել էր 2:0 հաշվով, դուրս եկավ եզրափակիչ:

Մյուս խաղում իտալական «Ատլանտա»-ն 3 անպատասխան գնդակ էր ուղարկել «Մարսելի»-ի դարպասը: Երկու խաղերի ընդհանուր 4:1 հաշվի շնորհիվ ԵԱ-ի եզրափակիչ դուրս էր եկել «Ատալանտա»-ն: