Բանակի գեներալը՝ Վիետնամի նախագահ․ ո՞վ է նա

Բանակի գեներալը՝ Վիետնամի նախագահ․ ո՞վ է նա

Մայիսի 22-ին Վիետնամի Ազգային ժողովը (խորհրդարանը) երկրի նոր նախագահ է ընտրել հանրային անվտանգության նախարար, բանակի գեներալ Թո Լամին։ Այս մասին հայտնում է VNExpress լրատվական պորտալը։

«Գեներալ Լամը դարձել է Վիետնամի նոր նախագահը չորեքշաբթի առավոտյան Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկությունից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Լամին Վիետնամի նախագահ ընտրելու բանաձեւին աջակցել են հանդիպմանը ներկա խորհրդարանի 473 պատգամավորներից 472-ը։ Իր հերթին, նորընտիր նախագահը հայտարարել է, որ կանի հնարավոր ամեն բան՝ պետական ​​ռազմավարական բոլոր խնդիրներն ու նպատակները կատարելու համար։

Գեներալ-գնդապետ Թո Լամը 66 տարեկան է: Նա իր ողջ կարիերայի ընթացքում ծառայել է ՆԳՆ-ում և Հանրային անվտանգության նախարարությունում, իսկ 1993-2010 թվականներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել քաղաքական պաշտպանության և հակահետախուզության վարչություններում և բաժիններում: 1981 թվականից նա նաև Վիետնամի կոմունիստական ​​կուսակցության անդամ է։