Իմ չափով փորձում եմ օգուտ տալ պետությանը, բայց «պետությունենք» էլ պիտի ուզեն. Գարիկ Պապոյան

Իմ չափով փորձում եմ օգուտ տալ պետությանը, բայց «պետությունենք» էլ պիտի ուզեն. Գարիկ Պապոյան

Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ ասում է. «Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ այսքան պատրաստության, այսքան ոգևորվածության ու այսքան աշխատանքներից հետո «Coma club»-ը չի բացվի, որովհետև Ծաղկաձորում Տեղական ինքնակառավարման մարմինները որոշել են, որ ճանապարհները քանդելու ճիշտ ժամանակը Ծաղկաձորի տուրիստական սեզոնն է»։

Նա թեմայի վերաբերյալ գրառում է կատարել նաեւ ՖԲ-ում. «Էսքան պարտությունների ու հիասթափության մեջ, մեկ ա մեջտեղից կիսվելով ու իմ ունակությունների չափով փորձում եմ մի նոր բան ստեղծեմ, մի օգուտ տամ իմ պետությանը: Բայց մի քիչ էլ պիտի «պետությունենք» ուզեն էլի..»։