Ասել են՝ թղթի վրա ինչ ուզում եք, այդ գումարը գրեք. ի՞նչ են առաջարկել կիրանցիներին

Ասել են՝ թղթի վրա ինչ ուզում եք, այդ գումարը գրեք. ի՞նչ են առաջարկել կիրանցիներին

Ես Կիրանցում մեկ մարդ չեմ տեսել, որ գոհ լինի սահմանազատման գործընթացից: Իշխանություններն այս ժամանակահատավածում անբացատարելի գումարներ են առաջարկել Կիրանցի ժողովորդին։
Ասել են՝ թղթի վրա ինչ ուզում եք, այդ գումարը գրեք։ Տարբեր մարդկանց կանչել են տարբեր հաստատություններ աշխատելու: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Ահաբեկիչը ոնց է լինում: Մարդկանց պատանդառության մեջ է վերցնում ու սկսում պայմաններ թելադրել։ Կարող է որոշների նյարդերը չդիմանա ու համաձայնվի։ Կիրանցի ժողովրդին ներկայացնում են՝ այլընտրանք չկա, պրոցեսներն իրենց տրամաբանական ավարտին  են գնալու, լավ կլինի գումարը վերցնեք, հանգիստ ձեր համար ապրեք, մինչև կգա հերթական զիջումների ժամանակ։ Այդ թեզն է»,- ասել է նա: