Բայդենն ու Թրամփը կրկին հաղթանակ են գրանցել
Երեքշաբթի օրը՝ մայիսի 21-ին, Օրեգոնում տեղի է ունեցել ԱՄՆ-ի հանրապետական և դեմոկրատական կուսակցություններից նախագահի թեկնածուների փրայմերիզը։ Decision Desk HQ-ի կանխատեսումների համաձայն՝ Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը և ԱՄՆ-ի նախկին առաջնորդ, հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթում են նահանգում իրենց կուսակցությունների փրայմերիզներում, գրում է The Hill-ը։
Բայդենն ու Թրամփն արդեն բավականաչափ պատվիրակներ են հավաքել այս տարվա նախագահական ընտրություններում իրենց կուսակցություններից թեկնածու առաջադրվելու համար։ Օրեգոն նահանգում հաղթանակը Բայդենին տալիս է ևս 66 պատվիրակ, իսկ Թրամփին՝ 31։
Թեև Թրամփը հաղթում է Օրեգոնում՝ հանրապետականների փրայմերիզում, նա, ամենայն հավանականությամբ, ընդհանուր ընտրություններում նահանգում Բայդենին դիմակայելու դժվարություն կունենա: Օրեգոնը համարվում է դեմոկրատական հենակետ նախագահական մրցավազքում. 1980-ականների կեսերից նահանգը քվեարկել է դեմոկրատների օգտին բոլոր նախագահական ընտրություններում: 2020 թվականի համընդհանուր ընտրություններում Բայդենը ստացել է նահանգի ընտրողների քվեների 56%-ը։
Կարծիքներ