Գերասիմ Վարդանյանը ձերբակալվեց

Գերասիմ Վարդանյանը ձերբակալվեց

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը, որը քրեական վարույթի շրջանակում 11 անձի ձերբակալելու և կուսակցության գրասենյակներում խուզարկությունների ֆոնին ինքնակամ ներկայացել էր ՀՀ քննչական կոմիտե, ձերբակալվեց։

Նա ներգրավված է քրեական վարույթներից մեկում և մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ Նրան տարան ոստիկանության Քանաքեռ–Զեյթունի բաժին։

Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանն ասաց, որ կգնան բաժին` հասկանալու, թե իրականում ինչ գործի մասին է խոսքը։

«Ամեն ինչ պարզ է, մեր ուզածով պետք է լինի ամեն ինչ։ Այս պայքարը տևելու է այնքան, մինչև հայ ժողովուրդը հաղթանակ ունենա»,– ձերբակալությունից առաջ ասաց Գերասիմ Վարդանյանը։