Փաշինյանը նիստ է վարում. ի՞նչ է քննարկվում

Փաշինյանը նիստ է վարում. ի՞նչ է քննարկվում

Այսօր՝ հունիսի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Նիստի օրակարգում է ընդգրկված 46 հարց, որից 43-ը չեն զեկուցվում, ևս երեք հարց էլ գաղտնի է հանդիսանում։

Նիստի օրակարգում ընդգրկված են մասնավորապես Հայաստանի Հանրապետության, Ռումինիայի ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Սևծովյան ավազանի Interreg Next ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին ու այլ հարցեր: