Ֆրանսիական գործակալությունը ՀՀ կառավարությանը 75 մլն եվրո վարկ կտա

Ֆրանսիական գործակալությունը ՀՀ կառավարությանը 75 մլն եվրո վարկ կտա

Գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Նիստի օրակարգում է ընդգրկված 46 հարց, որից 43-ը չեն զեկուցվում, ևս երեք հարց էլ գաղտնի է հանդիսանում։

Կառավարությունը քիչ առաջ հավանություն տվեց «ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագրի» ստորագրմանը։ Զարգացման ֆրանսիական գործակալությունը ՀՀ կառավարությանը 75 մլն եվրո վարկ կտա ՀՀ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար։ Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ: