Ինչ ուժային վարժություններ են խորհուրդ տալիս թոշակառուներին 

Ինչ ուժային վարժություններ են խորհուրդ տալիս թոշակառուներին 

Ծանր կշռաքարերով վարժությունները օգնում են պահպանել ոտքերի ուժը երկար տարիներ։ Այդ վարժանքները նաեւ երկարացնում են կյանքի տեւողությունն ու առողջ ծերություն ունենալու հնարավորությունը, հայտնում են գիտնականները։ Համաձայն կատարված հետազոտությունների, ոտքերի մկանների թուլացումը տարեցների համար կարող է լինել լուրջ նախազգուշացում առողջական ընդհանուր վիճակի վատթարացման համար։

Բացի այդ, ոտքերում ուժի պակասելը վատացնում է նրանց շարժունակությունը, իսկ դրանով տարեցներն այլեւս դժվարությամբ են կարողանում իրենք իրենց մասին հոգ տանել եւ կողմնակի օգնության կարիք են զգում ավելի շատ։ Գիտնականները նաեւ նշում են, որ ուժային վարժությունները տարեցների համար կարող է մի շարք հիվանդությունների, ինչպես օրինակ դիաբետի կանխարգելիչ նշանակություն ունենալ։ Մասնագետները նշում են, որ այս հետազոտությունների հիման վրա կարելի է ուժային վարժությունները առողջ ծերության պրոֆիլակտիկայի մաս դարձնել։