Քծնա՞նք, թե պահանջ, Զելենսկին «հատուկ կարգավիճակ» է շնորհում անգլերենին

Քծնա՞նք, թե պահանջ, Զելենսկին «հատուկ կարգավիճակ» է շնորհում անգլերենին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել երկրում անգլերեն լեզվի գործածման մասին, հայտնում է Գերագույն ռադայի կայքը։

Զելենսկին մեկ տարի առաջ Ռադա է ներկայացրել «Անգլերեն լեզվի գործունեության մասին» օրինագիծը։ Խորհրդարանը երկրի ղեկավարի նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ ընդունել է միայն այս տարվա հունիսի 4-ին։

Փաստաթղթով առաջարկվում է, որ անգլերենն Ուկրաինայում ստանա միջազգային հաղորդակցության լեզուներից մեկի կարգավիճակ։ Նաև, օրենքի համաձայն, այժմ Ուկրաինայում պաշտոնյաները, պայմանագրով ծառայող զինվորականները, միջին և բարձրագույն ոստիկանները և այլք պետք է պատշաճ անգլերեն իմանան։