ՄԱԿ-ի ԱԽ-ն խստորեն դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունները

ՄԱԿ-ի ԱԽ-ն խստորեն դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) խստորեն դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունները։

Այս մասին ասվում է Անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները խստագույնս դատապարտել են հունիսի 24-ին Դաղստանում տեղի ունեցած նողկալի և վախկոտ ահաբեկչությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթում ընդգծվում է «դատապարտելի ահաբեկչական հարձակումների հեղինակների, կազմակերպիչների և հովանավորների պատասխանատվության ենթարկվելու և արդարադատության առջև կանգնելու անհրաժեշտությունը»։

«Նրանք [Անվտանգության խորհրդի անդամները] կոչ են արել բոլոր պետություններին, միջազգային իրավունքով և Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով ստանձնած պարտավորություններին համապատասխան, ակտիվորեն համագործակցել Ռուսաստանի Դաշնության կառավարության, ինչպես նաև այլ համապատասխան մարմինների հետ»: ասված է հայտարարության մեջ։