Նախկին նախագահը դատապարտվել է 45 տարվա ազատազրկման

Նախկին նախագահը դատապարտվել է 45 տարվա ազատազրկման

Հոնդուրասի նախկին նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսը ԱՄՆ-ում դատապարտվել է 45 տարվա ազատազրկման՝ թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններին առնչություն ունենալու համար։

55-ամյա Էրնանդեսը, ամենայն հավանականությամբ, իր կյանքի մնացած մասը կանցկացնի ճաղերի հետևում, եթե դատարանը հաստատի նրա պատիժը սպասվող բողոքարկումից հետո, հաղորդում է Reuters-ը:

Մանհեթենի դատարանը մարտին Էրնանդեսին մեղավոր ճանաչեց կաշառք ստանալու մեջ. ըստ մեղադրողի՝ նախկին նախագահն այդկերպ փորձել է թաքցնել ծովային կոկաինի առաքումները Միացյալ Նահանգներ՝ չնայած թմրանյութերի առևտրի դեմ պայքարելու նրա նախկին խոստումներին: Մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում, պաշտպանական կողմը պնդել է 40 տարվա ազատազրկում։ Փաստաբանները բավարար են համարել 40 տարվա պատիժը։ Սա դաշնային օրենքով սահմանված նվազագույն պատիժն է:

Էրնանդեսը Հոնդուրասը` ԱՄՆ-ի դաշնակից Կենտրոնական Ամերիկայի պետությունը ղեկավարել է 2014-ից 2022 թվականներին: