Ամբողջ տարին կերել է տապակած հավ եւ հայտնվել հիվանդանոցում

Ամբողջ տարին կերել է տապակած հավ եւ հայտնվել հիվանդանոցում

Թայվանում դպրոցականը մեկ ամբողջ տարի կերել է միայն տապակած հավ եւ հայտնվել հիվանդանոցում՝ երիկամների դիալեզով։ Նրա մոտ անընդհատ տապակած հավ ուտելու հետեւանքով լրջագույն առողջական խնդիրներ են սկսվել։ Բժիշկները դա բացատրել են նրանով, որ հավը տապակվել է վերամշակված յուղի մեջ եւ եղել է շատ ճարպոտ, ինչն էլ հանգեցրել է այն բանին, որ նրա մոտ երիկամների ֆունկցիան խանգարվել է։

Մասնագետները նախազգուշացնում են, որ վերամշակված յուղի օգտագործումը վտանգավոր է, քանի որ պարունակում է շատ վնասակար նյութեր մարդու առողջության համար։ Ծնողները չեն էլ կասկածել, որ իրենց որդին հիվանդագին հակում ունի տապակած հավի մսի հանդեպ։ Նրանք ասել են, որ դրա վրա իրենց որդին ծախսել է այն գումարը, որը որպես գրպանի ծախս իրենք են տվել։ Բժիշկները չեն կարողանում հստակ ասել, թե քանի սեանս պետք կլինի, սակայն դիալեզի սեանսները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ որ տղայի երիկամները սկսեն նորմալ գործել։