Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Գերմանիայի թիմին

Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Գերմանիայի թիմին

Ավարտվեց Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության նախավերջին՝ 6-րդ խաղափուլը: Մեր շախմատիստները 2.5:1.5 հաշվով հաղթեցին Գերմանիայի թիմին: Թիմին հաղթական միավորներ են բերել Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը:

Հիշեցնենք, որ վերջին՝ 7-րդ խաղափուլում մեր պատանիները կմրցեն Ավստրիայի թիմի դեմ: Խաղափուլը կմեկնարկի հունիսի 27-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին: