ԱԱԾ աշխատակիցների ատեստավորման կարգը կվերանայվի. մանրամասներ

ԱԱԾ աշխատակիցների ատեստավորման կարգը կվերանայվի. մանրամասներ

Գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Նիստի օրակարգում է ընդգրկված 52 հարց, որից 49-ը չեն զեկուցվում, ևս երեք հարց էլ գաղտնի է հանդիսանում։ Քիչ առաջ կառավարությունը որոշում է ընդունել վերանայել ԱԱԾ աշխատակիցների ատեստավորման կարգը։

Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու մասին կառավարության այս որոշման ընդունումը պայմանավորված է 2023 թ. դեկտեմբերի 11–ի օրենքի ընդունմամբ։

Մասնավորապես, վերանայվել են ծառայողների ատեստավորման ժամկետները, ատեստավորումը հաջողությամբ չհաղթահարած ծառայողներին պաշտոնից ազատելու, կադրերի տրամադրության տակ թողնելու և արդյունքում ծառայությունից արձակելու վերաբերյալ կարգավորումները` ատեստավորումը չանցնելու դեպքում դադարեցնել հավելավճարի վճարումը:

Բացի այդ, որոշմամբ կնվազեցվի նոր ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունը. տարեկան 2 անգամ դիմելու փոխարեն նախատեսվել է 1 անգամ դիմելու հնարավորություն։
Նախագիծը պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում: