Հայտնի մոդելը սեփական օդանավ է գնել 

Հայտնի մոդելը սեփական օդանավ է գնել 

Հայտնի մոդել, կինոդերասանուհի Պերիս Հիլթոնը սեփական օդանավ է գնել։ Այն սպիտակ գույնի է, պոչամասը շերտավոր գունավորմամբ։ Հիլթոնը հրապարակել է օդանավի ֆոնին իր լուսանկարը։ Համացանցում հրապարակված կադրերում նա մարզահագուստով բարձրանում է օդանավ։

«Թռչում եմ Նյու-Յորք` սեփական օդանավով»,- գրել է Հիլթոնը։ Նշենք, որ ավելի վաղ էլ նա հրապարակել էր որդու՝ Ֆենիքսի լուսանկարները, որը ծնվել էր սուրոգատ մոր օգնությամբ։ Հիշեցնենք, որ Պերիս Հիլթոնը նաեւ հայտնի գործարարների ընտանիքի ժառանգ է։ Նա Ռիկ եւ Քեթի Հիլթոնների դուստրն է, Կոնրադ Հիլթոնի ծոռնուհին։ Կոնրադ Հիլթոնը Hilton հյուրանոցների ցանցի հիմնադիրն է։ Հայտնի կինոդերասանուհին ամուսնացել է 2021 թվականին գործարար Քարթեր Ռեումի հետ։ 23 թվականին ծնվել է նրանց որդին՝ Ֆենիքսը, ապա դուստրը, որին անվանել են Լոնդոն։