Հետախուզվում է «Ռոսիա 1»-ի լուրերի նախկին մեկնաբանը. ինչու՞մ են մեղադրում

Հետախուզվում է «Ռոսիա 1»-ի լուրերի նախկին մեկնաբանը. ինչու՞մ են մեղադրում

Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը հեռակա կալանավորել է նախկին հեռուստահաղորդավար Ֆարիդա Կուրբանգալեևային (Ռոսֆինմոնիտորինգի կողմից ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում ընդգրկված անձ): 
Այս մասին հայտնի է դարձել դատարանի դահլիճից, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա մեղադրվում է համացանցում ահաբեկչությունն արդարացնելու մեջ։ Այս դեպքում պատիժ է նախատեսված հինգից յոթ տարի ժամկետով։

Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեն դատարանին խնդրել էր հեռակա կալանավորել Ֆարիդա Կուրբանգալեեւային։ 
Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել հունիսի 20-ին։