ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը քննադատել է, սակայն խոստացել է չարգելափակել 

ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը քննադատել է, սակայն խոստացել է չարգելափակել 

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Funke-ին տված հարցազրույցում քննադատել է Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը, սակայն խոստացել է չարգելափակել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ «Հունգարիան համաձայն չէ այդ գործընթացի հետ, սակայն մենք չենք արգելափակի այն, եւ կաջակցենք բանակցությունների մեկնարկին»,- հայտարարել է Օրբանը։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 1-ից Հունգարիան ստանձնում է ԵՄ խորհրդի նախագահությունը։ Օրբանը ասել է, որ այդ բանակցությունները զուտ քաղաքական մոտիվացված պրոցես է իրենից ներկայացնում։ «Նախ պետք է ուսումնասիրենք, թե ինչպիսին կլինեն հետեւանքները, եթե մենք մեր շարքերում ընդունենք մի երկրի, որը գտնվում է պատերազմական վիճակի մեջ եւ որի սահմանները գործանականում անորոշ են»,- ասել է Հունգարիայի վարչապետը։

Հիշեցնենք, որ Օրբանն ավելի վաղ էլ հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ չէ անդամակցել ԵՄ-ին, քանի որ վերջինիս տարածքի մի մասը գտնվում է ՌԴ հսկողության ներքո։ Հիշեցնենք նաեւ, որ ԵՄ-ին Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցության բանակցությունները կմեկնարկեն այսօր՝ Լյուքսեմբուրգում։