Գերմանացիներին կոչ են արել անհապաղ լքել Լիբանանը

Գերմանացիներին կոչ են արել անհապաղ լքել Լիբանանը

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Լիբանանը։ Նախազգուշացումը տրվել է ԱԳ նախարար Անալենա Բերբոքի Իսրայել և Լիբանան կատարած այցից հետո:

Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը «չափազանց անկայուն է», իսկ Լիբանանի և Իսրայելի սահմանային գոտում հակամարտությունը կրկին սրվել է, և դրա հետագա սրումը չի կարելի բացառել։

Մեկ օր առաջ նմանատիպ նախազգուշացում էր արել Կանադայի ԱԳՆ-ն։ Կանադացիներին խորհուրդ է տրվել հեռանալ Լիբանանից «քանի կարող են» և քանի դեռ չվերթներ են հասանելի: