35 տարում առաջին անգամ թույլատրել են կատուներ պահել 

35 տարում առաջին անգամ թույլատրել են կատուներ պահել 

Երեսունհինգ տարվա արգելքից հետո առաջին անգամ Սինգապուրում բազմաբնակարանային շենքերի բնակիչներին թույլատրել են իրենց բնակարաններում կատուներ պահել։ Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն այս տարվա սեպտեմբերից։ Այն տարածվում է Սինգապուրի բնակֆոնդի գրեթե 80 տոկոսի կառավարչությունն իրականացնող Բնակարային շինարարության եւ զարգացման խորհրդի իրավասության ներքո գտնվող բնակֆոնդում բնակվողների վրա։ Մինչ այս փոփոխությունը, եթե բազմաբնակարանային շենքի բնակիչը տանը կատու պահեր, ապա կենթարկվեր 4 հազար սինգապուրյան դոլարի չափով տուգանքի։ Չնայած այս արգելքին, շատերը գաղտնի տանը կատուներ են պահել։

Արգելքը, ի դեպ, սահմանվել է 1989 թվականին, այն հիմնավորմամբ, որ կատուները կարող են այլ բնակիչների պատճառել անհարմարություններ։ Նոր օրենքի համաձայն, բնակարանում կարելի է պահել մինչեւ երկու կատու եւ մեկ շուն՝ ըստ հաստատված ցեղատեսակների ցանկի։ Նախքան սա, սակայն, անձը, ով տանը ընտանի կենդանի պահելու ցանկություն է հայտնել, պետք է հատուկ կրթական ծրագիր անցնի ընտանի կենդանի պահելու եւ խնամելու կանոնների վերաբերյալ։ Նաեւ պետք է նրանք ձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի իրենց կենդանիները անհարմարություններ չպատճառեն շենքի մյուս բնակիչներին։