Ակնկալում ենք այս տարի Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ակնկալում է մոտ ապագայում Հայաստանի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացել:
Նման հայտարարություն է արել պետքարտուղար, Ռուսաստանի փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։
«Հայաստանում և Մալդիվներում գլխավոր հյուպատոսություններ բացելու հանձնարարականներ են տրվել: Այժմ Ինդոնեզիայի Բալիում կբացվի գլխավոր հյուպատոսություն։ Ներկայումս մենք աշխատում ենք այս ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, սա բավականին մեծ կազմակերպչական-տեխնիկական աշխատանք է»,- նշել է փոխնախարարը։
Հայաստանում գլխավոր հյուպատոսության բացման մոտավոր ժամկետների մասին ճշտող հարցին ի պատասխան՝ դիվանագետը նշել է, որ դա սպասվում է «մոտ ապագայում»։
«Մենք դա ակնկալում ենք մինչև տարեվերջ»,- հավելել է Իվանովը:
Կարծիքներ